Հասարակություն

Հայաստանը զարգացնում է ավիամոդելային մարզաձևը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է աշխատանքները Հայաստանում ավիամոդելային մարզաձևի զարգացման ուղղությամբ՝ կենտրոնանալով ինչպես մարզատեխնիկական ուսումնական ծրագրերի կատարելագործման, այնպես էլ միջազգային համագործակցության վրա։

Այդ նպատակով նախարարի խորհրդական, Ավիամոդելային փառատոնի հիմնադիր Արման Անտոնյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ProWing International եռօրյա միջազգային ավիամոդելային փառատոնին։

Միջոցառման շրջանակում նա հանդիպումներ է ունեցել ոլորտի միջազգային գործընկերների հետ՝ քննարկելով մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և մարզաձևի զարգացման հնարավորությունները։

Հայաստանում ավիամոդելային մարզաձևի հանրայնացման և երիտասարդների ներգրավման նպատակով սեպտեմբերին նախատեսվում է անցկացնել ավիամոդելային երրորդ փառատոնը։