Հասարակություն

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի հղի կնոջ տեղափոխել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով, որտեղ պարզվել է, որ բարեբախտաբար ո՛չ նրան, ո՛չ պտղին վտանգ չի սպառնում։

 Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում ու մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդների պատճառով առաջացել էր խցանում, սակայն պարեկների ժամանելուց րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և բուժօգնություն ստացած կնոջ ինքնությունը։