Հասարակություն

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին բաժին ներկայացած հրազդանցի 34-ամյա երիտասարդը կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 10 փամփուշտ:

Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը:

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։