Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Կենտրոն վարչական շրջանը «Eve capital»-ի հետ գործակցությամբ հերթական նախագիծն է իրականացրել քաղաքում։
Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող տեղանքում
բարեկարգվել է լողավազանը,
կառուցվել են հանդերձարաններ,
վերանորոգվել են մարզասարքերը,
մարզական գոտին պատվել է ռետինե ծածկույթով:
Բարեկարգման շնորհիվ՝ երևանցիների համար հարազատ վայրը դարձել է հարմարավետ,ինչն իր հերթին կնպաստի մարզական կյանքի ակտիվացմանը Երևան քաղաքում: