Արարատի մարզում «Lexus»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել, հայտնում է Shamshyan.com-ը։
3-ամյա Լուսի Մ.-ն հիվանդանոցում մահացել է։ Ավտովթարը տեղի էր ունեցել հուլիսի 8-ին՝ Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում 32-ամյա Էդգար Մ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա՝ կամրջի բետոնե հենապատին։
Վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։