Հասարակություն

Պայթյուն՝ Սյունիքում․ 22-ամյա տղա է մահացել

Հուլիսի 11-ին պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում  ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։ Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։