Հասարակություն

Ակտիվ քննարկում՝ անձնագրի հետ կապված ընկալումների շուրջ

Հուլիսի 10-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հանդիպել են «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների հետ։

Կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացել են սովորողների աշխատանքներին։

Կրթահամալիրի սաները կիսվել են կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման վերաբերյալ իրենց նախագծերով, ներկայացրել նոր դիզայնի վերաբերյալ պատկերացումներն ու ժամանակից լուծումները։

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ մեծ պատիվ է լինել մի գործընթացի մասնակիցը, որտեղ քննարկվում է ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ունենալու գաղափարը։

Ակտիվ քննարկում է ծավալվել անձնագրի հետ կապված ընկալումների շուրջ։ Ընդգծվել է բոլոր մանրամասների համադրման անհրաժեշտությունը՝ ստեղծելու ժամանակակից, կիրառելի և ինքնատիպ լուծումներ։

«Շատ սահունային փուլում ենք փաստաթղթերի դիզայնի մասով՝ գեղարվեստական ձևավորման մասին է խոսքը և այստեղ միբան հստակ արձանագրել ենք, որ վարչարարական մեխանիզմները չեն աշխատում, այստեղ մեզ պետք է ստեղծագործ միտք, այստեղ մեզ պետք է վերլուծական միտք, հետազոտական միտք և անգնահատելի է ուղղակի էն աջակցությունը, որ հանդիպում ենք և հետաքրքրված երեխաների ներգրավվածությունը բերելու է իր ամենապտղաբեր արդյունքները»,- նշել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

ՆԳ նախարարությունն արդեն ամփոփում է գաղափարների հավաքագրման փուլը՝ զուգահեռաբար աշխատելով մասնավոր գործընկերոջ դիզայներների հետ ու համադրելով անվտանգային բաղադրիչների ձևավորման լուծումները։