Հասարակություն

Firebird ընկերությունը ներկայացրել է ՀՀ-ում ԱԲ տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.

«Դեսպան Քվինի հետ հանդիպման ընթացքում ամերիկյան Firebird ընկերությունը ներկայացրեց Հայաստանում 100ՄՎ ԱԲ տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը, որը նորարարական գործընկերություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև միտված հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար տարածաշրջանային դիրքի ամրապնդմանը։

Հայ-ամերիկյան համագործակցության ու երկուստեք աճի հեռանկարն իրապես ոգևորիչ է»։