Հասարակություն

Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

  • Կրակ վառել
  • Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
  • Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
  • Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»։