Նորածին հորթերի համար նախատեսված հատվածը «Երեմյան» ընկերությունների խմբի ֆերմաներում մանկապարտեզ է կոչվում։ Այստեղ խնամք են ստանում մինչև 21 օրական հորթուկները, ճիշտ ժամին հանգստանում, խմում մայրական կաթը, քնում, իսկ մեծանալուն պես տեղափոխվում անասնագոմեր։ Յուրաքանչյուրն իր փոքրիկ տնակն ունի, իսկ զույգ հորթուկներին իրարից չեն առանձնացնում։

«Երեմյան» ընկերությունների խումբը հնարավորություն էր տվել լրագրողներին՝ այցելել Տաշիրում գտնվող իր ֆերմա ու սեփական աչքերով տեսնել՝ ինչպես է ստացվում ընկերության արտադրանքն ու հասնում մեր սեղաններին։

Ֆերմայի գլխավոր առավելություններից մեկը կենդանիների ազատ, առանց կապի կեցությունն է. նրանք մշտապես հասանելիություն ունեն կերին ու ջրին։ Խնամքն իրականացվում է հիգիենայի բոլոր պահանջներին համապատասխան, տարածքը մշտապես օդափոխվում է, իսկ գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգերի միջոցով մշտապես մաքուր մնում։ Ռետինե ներքնակները, քորիչները, կենդանիների առողջության պարբերական ստուգում. այս ամենը ևս նպաստում են կենդանիների բարձր կաթնատվությանը։

Բացի յուրահատուկ համից` «Երեմյան» կաթնամթերքն առաձնանում է երաշխավորված որակով ու առողջարարությամբ։ Հայաստանում «Երեմյան» կաթնամթերքը միակն է, որն ունի մանկական կաթի վկայական, ինչը վկայում է, որ արտադրանքը որակական բոլոր հատկանիշներով համապատասխանում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար որակյալ, առողջարար, 100% բնական, անարատ կաթ ստանալու պահանջին։
«Ա» կարգի կաթի արտադրությունն այդքան էլ հեշտ բան չէ. պատմում է «Երեմյան» ընկերություների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարկետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը։ Նրա խոսքով՝ իրենք միակն են Հայաստանում, որ աշխատում են «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։

Իսկ ի՞նչ է սա նշանակում։
«Սերմը մեր սեփական դաշտերում ցանելուց, կերարտադրությունը ապահելուց, կենդանիների խնամքից, կաթը ստանալուց մինչև փակ շղթայով այդ կաթը մեր գործարան հասցնելը, շշալցելը և մեքենայով սպառողների սեղաններին ապահով և անվտանգ հասցնելը»,- բացատրում է Լուսինե Երեմյանը։
Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել «փակ շղթայի» մոդելին, որն ապահովում է դրա անվտանգությունը։ Ֆերմայում ինչպես կերակրման, այնպես էլ՝ կիթի գործընթացներն ավտոմատացված են։ Տաշիրի անասնապահական համալիրն ունի շրջանաձև գերժամանակակից կթարան, որտեղից կաթը փակ խողովակներով անմիջապես տեղափոխվում է հատուկ սառնարան-մեքենաներ, այնուհետև՝ Երևանի գործարան։
«Կաթը կովից ստանալու պահից մինչ շշալցում օդի և մարդու հետ հպում չի ունենում։ Այն իրականացվում է փակ շղթայով, ինչն էլ նշանակում է, որ կաթնամթերքը ձերբազատված է բակտերիաներից և պահպանում է իր որակական հատկանիշները և վիտամինների ամբողջականությունը»,- նշում է Երեմյանը։

Այս մոդելով են աշխատում «Երեմյան» խմբի երկու խելացի ֆերմաները՝ տեղակայված Լոռու Տաշիրում և Վայոց Ձորի Ջերմուկում։
Կենդանիների առողջությունը, սնուցումը և կթման գործընթացը վերահսկվում են թվայնացված համակարգերով։ Ներդրված է ավտոմատ կերաբաշխում և շրջանաձև կիթի համակարգ՝ ժամում 250 կով կթելու հզորությամբ, առանց ստրեսի և մարդկային միջամտության։
«Որակյալ կաթ ստանալու համար անհրաժեշտ է, որ անասունի համար նախատեսված պայմաններն առավելագույնս հարմարեցված լինեն, ու նա ստրեսի չենթարկվի, ինչն էլ այստեղ ամբողջովին ապահովվում է»,- նշում է գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։

Այսպիսով, ստացված կաթը փակ համակարգով տեղափոխվում է Երևանի ժամանակակից գործարան, որտեղ այն անցնում է բազմաստիճան լաբորատոր հսկողություն՝
✔ Ֆիլտրում և հատուկ ջերմային պահպանում
✔ Ֆիզիկաքիմիական և մանրէաբանական վերլուծություն
✔ Շշալցում էկոլոգիապես մաքուր ապակյա տարաների մեջ
✔Տեղափոխում վաճառակետեր սեփական հատուկ մեքենաներով
Արդյունքում ստացվում է ավելի քան 60 տեսակի կաթնամթերք, այդ թվում՝ թթվասեր, մածուն, ռեժան, ըմպելի յոգուրտներ, պանիր, կաթնաշոռ և այլն։

150 աշխատատեղերը նպաստում են գյուղական համայնքների զարգացմանը։
«Երեմյան» ընկերությունների խումբը ոչ միայն նպաստում է երկրում պարենային անվտանգությանը, այլև Հայաստանը դիրքավորում որպես բարձրորակ կաթնամթերքի արտադրող երկիր։
20 տարի գործունեության ընթացքում «Երեմյան» ընկերությունների խումբը հաստատել է իր դիրքը որպես տարածաշրջանային առաջատար՝ միավորելով հյուրընկալությունը, գյուղատնտեսությունը և մասնագիտական կրթությունը։
Աշխատանքին մոտենում են յուրահատուկ պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ, ինչն էլ ապահովում է ընկերության արտադրանքի ու ծառայությունների բացարձակ որակն ու սպառողների շրջանում հեղինակությունն ու վստահությունը։
Անժելա Պողոսյան