Հասարակություն

Որոշ տեղեկություններ ժամանակավորապես չեն առաջարկվելու․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկում համակարգի կողմից նախալրացման ենթակա որոշ տեղեկություններ ժամանակավորապես չեն առաջարկվելու՝ հարկային և մաքսային տվյալների փոխանակման կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված։

Տվյալների հասանելիության վերաբերյալ Կոմիտեն լրացուցիչ կիրազեկի։