Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հուլիսի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։  

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հուլիսի 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում հուլիսի 11-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։