Հասարակություն

Կրկեսի շենքի օտարման պայմանագիրը լուծելու հայցադիմում է ներկայացվել

Պետական գույքի կառավարման կոմիտեn հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձման միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ պետության. Radar Armenia-ն տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումով պահանջվում է լուծել 2006թ. փետրվարի 14-ին կնքված Կրկեսի շենքի օտարման պայմանագիրը և այդ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ սեփականության իրավունքը։

Հայցը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։

«Երևանյան կրկես» ՍՊԸ-ի 76.5%-ը պատկանում է «Տաշիր կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Նարեկ Կարապետյանն է՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին։