Կառավարության որոշմամբ, վաղաժամկետ դադարեցվել են Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել վայր դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։
«Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները իր 2025 թվականի մայիսի 27-ի հրաժարականի դիմումի համաձայն վաղաժամկետ դադարելու հանգամանքից ելնելով՝ համայնքի ավագանին ս․թ․ 9-ի թիվ 75-Ա որոշմամբ սահմանել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ՝ ս․թ․ հունիսի 12-ին, ժամը 17․00-ին։ Համայնքի ավագանու նիստը սահմանված ժամկետում հրավիրվել է, սակայն իրավազորության բացակայության պատճառով չի կայացել։
Նույն օրակարգով ավագանու ս․թ․ հունիսի 25-ին հրավիրված նիստը իրավազորության բացակայության պատճառով նույնպես չի կայացել, ինչը առաջացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք»,- նշված է որոշման հիմնավորումներում։