ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը: