Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզում 5-ամյա երեխան պատուհանից ընկել է

Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է բերվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 5-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 10։20-ի սահմաններում, այն մանկապարտեզում, ուր հաճախում է, խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել է աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։