Սպորտ

Աշխարհի գավաթ․ հայ շախմատիստուհիների արդյունքները

Շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայային: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձևաչափով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Երկրորդ փուլի երկրորդ պարտիան կմեկնարկի հուլիսի 10-ին՝ ժամը 15:00-ին: