Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ինեսսա» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում՝ «Ինեսսա» սուպերմարկետում (Երևան, Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց), իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են մի շարք ժամկետանց արտադրատեսակներ, ինչպես նաև փաթեթավորման վրա արտադրման ու պիտանիության ժամկետների բացակայությամբ սննդամթերք:
Մասնավորապես, հայտնաբերվել են՝
- կոզինախ քունջութի (արտադրված 16․10․2024թ, պիտանի է մինչև 16․06․2025թ, 5 հատ),
- կոզինախ, ապրանքանիշը` «Ազովսկայա» (արտադրված 13․10․2024թ, պիտանի է մինչև 13․06․2025թ),
- երշիկ կիսաապխտած «Կովկասյան», ապրանքանիշը՝ «Գանձասար», (արտադրված 07․06․2025թ, պիտանի է մինչև 30 օր, 1 հատ),
- երշիկ եփած-ապխտած, ապրանքանիշը՝ «Բիելլա» (արտադրված 19․05․2025թ, պիտանի է մինչև 45 օր, 1 հատ),
- տավարի արգանակ «Beef bouilon» (արտադրված 06․2023թ, պիտանի է մինչև 2 տարի, 15 հատ),
- ջերկի «Pork Bakon» (արտադրված 11․02․2025թ, պիտանի է մինչև 11․06․2025թ, 2 հատ),
- չոր սուս բոլոնեզ «Магги болонез», 30 գրամ 1 հատ, արտադրված 28․05․2024թ, պիտանի է մինչև 23․05․2025թ),
- մանանեխ «Сега Приправ» (արտադրված 05․06․2024թ, պիտանի է մինչև 1 տարի, 9 հատ),
- ադի-բուդի «Sofi» (արտադրված 06․01․2025թ, պիտանի է մինչև 6 ամիս, 1 տուփ),
- մինի սալյամի երշիկ հում ապխտած կծու, ապրանքանիշը՝ «Աթենք» (արտադրված 30․01․2025թ, պիտանի է մինչև 120 օր, 3 հատ),
- մարգարին «Խազայուշկա» (արտադրված 05․11․2024թ, պիտանի է մինչև 5 ամիս, 1 հատ),
- հնդկաձավարի ալյուր (արտադրված է 04․07․2024թ, պիտանի է մինչև 12 ամիս, 2 հատ),
- կանաչ ոլոռ պահածոյացված «Sparco» արտադրված 06․07․2023թ, պիտանի է մինչև 2 տարի, 11 հատ և արտադրված 02․05․2023թ, պիտանի է մինչև 2 տարի, 5 հատ),
- մարմելադ «Crazy Party», ապրանքանիշը «Ազովսկայա», (9 հատ, բացակայել են արտադրության և պիտանիության ժամկետները):
Հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով՝ «Ինեսսա» ՍՊԸ-ին տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, որի պահանջները կատարվել են. վերը նշված արտադրանքները տեղում ոչնչացվել են:
Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: