Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վարույթի առկայության մասին տվյալներ առկա չեն. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Քննչական կոմիտեից էլ Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում չեն ստացել։
Հիշեղնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո նիստերի դահլիճի դռան մոտ քաշքշուկ ու ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջև։
Անժելա Պողոսյան