Հասարակություն

ՀԷՑ գլխավոր գրասենյակում խուզարկություններ են

ՀԷՑ գլխավոր գրասենյակում խուզարկություններ են. Radar Armenia-ն տեղեկացավ ՀԷՑ խոսնակ Նատալյա Սարջանյանից։

«Վաղ առավոտյան իրավապահները մտել են ՀԷՑ ու թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել գլխամաս։ Աշխատանքային ժամից առաջ են եկել, մոտեցել ենք, ներսում են, մենք էլ չենք կարողանում մտնել մեր աշխատասենյակները»,- ասել է Սարջանյանը: