Հասարակություն

Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող են գտնել. Կարապետյան

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե աշխատասենյակից խուզարկությունից հետո 37 հատ թուղթ են տարել։

«Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող են գտնել»,- նշել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԷՑ-ում և առանձնատանը խուզարկություններին։

Նա նաև ասել է, թե Քննչական կոմիտեի հայտարարած խուզարկվող 51 ընկերություններից ոչ բոլորն են «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ. «Քանի որ այս պահին մենք մասնակցում ենք քննչական պրոցեսին, չունենք ինֆորմացիա, թե կոնկրետ որ ընկերություններն են։ Բայց նախնական պատկերացում ունենք` որոնք կարող են լինել։ Բայց վստահ չեմ, որ ՔԿ–ի հիշատակած բոլոր 51 ընկերությունները «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ են։ Կարծում եմ` նշանակալի մասը այլ ընկերություններ են»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀԷՑ գլխավոր գրասենյակում։