Հասարակություն

Հայտնվեցի դեպի իրար վրա գնացող տղամարդկանց խմբերի արանքում. Թագուհի Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած քաշքշուկի մեջ էր հայտնվել։ Պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտնեց՝ արդեն լավ է։ 

«Նախորդ հատվածի կադրերում հայտնվել էի, մամաս անհանգստացել էր, հարցնում է՝ հո բա չի եղել, եթե էլի անհանգստացող մարդիկ կան, ասեմ, որ պարոն Մանուկյանին օգնում էի ակնոցը գտնել, որովհետև էդ հրմշտոցի մեջ կորցրել էր, մի թեթև ոտքս է վնասվել, առանձնահատուկ բան չի եղել, հայտնվեցի այդ երկու դեպի իրար վրա գնացող տղամարդկանց խմբերի արանքում, բայց լուրջ չեմ տուժել, ակնոցը գտել եմ, գտել, վերադարձրել եմ տիկին Գալստյանին, բայց լուրջ չեմ տուժել»,- ասել է նա։