Հասարակություն

Դրոշմավորման համակարգում ներառվել է հայերեն տեղեկատվություն

Նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման համակարգում ներառվել է ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը։ Մասնավորապես, Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել ներմուծվող ապրանքների վրա։

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացի նոր կարգավորումներով սահմանվել են նաև ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել են նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքախմբերի ժամկետները։