Հասարակություն

Նախարարի խոսնակն անդրադարձել է պատգամավորին

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյան -ը հնչեցրել է հարց, թե ինչու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չկա փոխնախարար, որը պատասխանատու է էլեկտրացանցերի և էլեկտրաէներգիայի մատակարարումների համար։

ՊԱՏԱՍԽԱՆ՝

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը հստակ սահմանում է պետական կառավարման մարմինների լիազորությունների շրջանակը։ Ըստ այդմ՝ էներգետիկ անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտները չեն մտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակում և ամբողջությամբ գտնվում են այլ պետական կառավարման մարմնի իրավասության ներքո։

Հետևաբար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չի կարող լինել փոխնախարար, որը պատասխանատու կլինի այնպիսի ոլորտի համար, որը նախարարության լիազորությունների շրջանակում չէ։ Նման հաստիք գոյություն չունի։

Բարձր մակարդակի քաղաքական հայտարարություններ կատարելիս խորհուրդ ենք տալիս առաջնորդվել բացառապես օրենքով և փաստերով»։