Դատախազի կողմից որոշում է կայացվել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը)։
Քննիչի որոշմամբ, նրան մեղադրանք է առաջադրվել. Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն երեկ համաձայնություն տվեց Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։