Հուլիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Պուշկինյան ոլորաններում», բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը Ստեփանավանի, 2-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ։ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներից մեկն այնուհետև տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։