«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթը հեքիաթ է համարում. այս մասին նա ասաց ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում։
«Ասվում է՝ տեղեկանքում անշարժ գույքով ծանրաբեռնվածության վերաբերյալ որևէ նշում չկա։ Հակադարձ հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ պետք է լիներ։ Բազմաթիվ հարցեր հնչեցին, իսկ ո՞վ ասաց, որ այդ տեղեկությունը պետք է տեղեկանքում լիներ, կա՞ն ստանդարտ պահանջներ նման տեղեկանքների նկատմամբ, որ եթե այս հարցերին չես պատասխանել, այս տեղեկություններին չես անդրադարձել, նշանակում է՝ հանցանք ես գործել։
Նախարարն ասում է՝ ես բնապահպանության հարցերով եմ պատասխանատու, ներառել՝ ծառ, թուփ, թեքություն, գուցե մոռացել եմ գրել, որ այդտեղ կուղբերի մի երջանիկ ընտանիք էր ապրում, բայց շենքերը իմ հարցը չեն։ Ով շենքերի հարցին չի անդրադարձել, գնացեք՝ նրան դատեք»,- ասել է Արթուր Խաչատրյանը։