Հասարակություն

Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերից սկսած պլանավորումներին. դատախազ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գլխավոր դատախազին հորդորեց պարզաբանել՝ երբ է պլանավորվել այն գործողությունը, որի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ 

Նա միացրեց ձայնագրություն, որտեղ գլխավոր դատախազը նշում է 2025 թվականի սեպտեմբերի մասին, այնուհետև հիշեցրեց նրա խոսքերը, որ հստակ ժամկետ չի եղել, և խոսքը ամեն պահի պատրաստ լինելու մասին է։ 

«Խոսքը վերաբերում է 2024 թվականի նոյեմբերից սկսած պլանավորումների մասին, Խաչվերաց տոնի հետ կապված. չեմ հիշում՝ դահլիճում էիք, թե չէ, տիկին Վարդանյանի հարցին պատասխանելիս նորից եմ անդրադարձել, որ պլանավորումը վերաբերում էր ամեն հարմար առիթին՝ սկսած 2024 թվականի նոյեմբերից։ Պարոն Ռուբինյանի հարցն ինձ համար սկզբում հասկանալի չէր, որովհետև նրա շեշտադրումը վերաբերում էր 2024 թվականին, իմ շեշտադրումը վերաբերում էր 2024 թվականի նոյեմբերից սկսած պլանավորվող գործողություններին։ Միջնորդագրի մեջ դա գրված է, իմ խոսքը պետք չէ կոնտեքստից կտրել»,- պարզաբանել է դատախազը։