Հասարակություն

Մի ձեռագիր փաստաթուղթ կա, որն այլ երկրների կապերի մասին է խոսում. դատախազ

Բացահայտված գործողության մեջ արտաքին ուժերի ներգրավվածության հարցը քննության առարկա է. ԱԺ-ում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«Դա քննության առարկա է հիմա, ես նշեցի, որ մենք մի ձեռագիր փաստաթուղթ ունենք, որը Գալստանյանի կողմից ենթադրաբար կազմված փաստաթուղթ է, որը նաև որոշակի արտաքին, այլ երկրների կապերի մասին է խոսում, բայց դեռևս պետք է քննվի, հասկացվի, թե դա իրենց ծրագրի մա՞սն է, թե կա որոշակի ազդեցություն։ Խոսակցություններում կա ինչ-որ հանդիպումների մասին, բայց կոնկրետություն չկա, այսինքն, հստակ չէ՝ իրականում այդ անձը կա, թե Գալստանյանն ուղղակի մյուսներին ասում է նրա մասին տպավորություն ստեղծելու համար։ Դա քննության առարկա է այս պահին»,- նշել է Վարդապետյանը։