Երեկվա ուժգին քամու հետևանքով թեքվել ու տապալվել են ծառեր ու սյուներ, վնասվել են շինությունների տանիքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Փրկարարներն իրականացրել են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման, տարածքների սահմանազատման, պոկված թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Փրկարար ծառայություն ահազանգերը եղել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից, Արմավիրի մարզի Նորապատ գյուղից, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի, Շահումյան 7-րդ, Սարի թաղի 9-րդ փողոցներից, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներից։