Հասարակություն

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների ներկա պայմանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։

Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրության աճով, դրան նպաստող մեխանիզմների կիրառմամբ։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորում է շուրջ 1000 ուսանող։