Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 6-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում հուլիսի 6-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։