Հասարակություն

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած անձը ձերբակալվել է

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։

Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի 10-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում գողացել էին Մազմանյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» կողային հայելիները:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համայնքային ոստիկանության Կումայրիի և Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Գյումրիի բնակիչ 27-ամյա երիտասարդը:

Հուլիսի 3-ին նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։