Հասարակություն

«Տաշիր գրուպ»-ից կալանավորվածներ կան

«Տաշիր գրուպ»-ի քրեական վարույթով կա 2 կալանավորված, որոնց նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան. Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հուլիսի 2-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։