Հասարակություն

Փողերի լվացում, հարկերի չվճարում. «Տաշիր գրուպ»-ում խուզարկություն է կատարվում

«Տաշիր գրուպ» ընկերությունում խուզարկությունն իրականացվում է փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ հարուցած վարույթի շրջանակներում. Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։ 

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից: