ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ»։