ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ են։
«Սերժ Սարգսյանի ու Վեհափառ Հայրապետի շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում իրենց մեջ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք։ Դրանք կրում են պարբերական բնույթ»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում Գարեգին Երկրորդի հետ։