Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի կեսօրից հետո, 3-6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-5-ին գիշեր և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։