Հուլիսի 1-ին, ժամը 12:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Չարենցի փողոցում գտնվող եռահարկ շենքի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), երրորդ հարկի բնակարանի առաստաղը (մոտ 5 քմ):
Հրշեջ-փրկարարները տարհանել են բնակիչներին։