Հասարակություն

Հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ գործերով

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ գործերով:

«Հարգելի՛ քաղաքացիներ այսօրվանից սկսած, եթե ունեք

- ամուսնալուծության
- երեխայի բնակության վայրի որոշման
- ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման
- ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման
- երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման
- երեխայի տեսակցության կարգ սահմանելու
- ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ վեճ, ապա մինչ դատարան դիմելը պետք է փորձեք վեճը լուծել հաշտարարության միջոցով:
Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ ընտրել իրենց հաշտարարին:

Հաշտարարների ցանկը առկա է https://e-mediation.am/ հարթակում:

Եթե հնարավոր չէ փոխադարձ համաձայնությամբ ընտրել հաշտարար, կարող եք դիմել Արդարադատությաննախարարություն՝ հաշտարար նշանակելու համար:

Արդարադատության նախարարություն կարող եք դիմել https://e-mediation.am/ հարթակի միջոցով, որտեղ պետք է մուտք գործել ԵՍ ԵՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով: Հարթակը կձևավորի ձեր դիմումը, որտեղ պետք է ընդամենը նշեք գործի տեսակը (օրինակ՝ երեխայի բնակությանվայրի որոշում), լրացնեք ինքնաշխատ գեներացվող դիմումը և այն վերբեռնեք հարթակում, կցեք այլ փաստաթղթեր, որոնք ըստ ձեզ անհրաժեշտ են, ինչպես նաև առկայության դեպքում լրացնեք մյուս կողմի էլեկտրոնային հասցեն:

Այս պարզ քայլերից հետո, համակարգը ինքնաշխատ կերպով կնշանակի ձեր բնակության վայրին առավել մոտ գործող հաշտարարներից որևէ մեկին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև Հաշտարարների պալատի թեժ գծին` 096 14 14 55 հեռախոսահամարով:

Հիշե՛ք հաշտարարությամբ հաղթում են բոլոր կողմերը, և ձեր վեճը լուծում եք դուք»,- ասված է հաղորդագրության մեջ: