ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, տուգանքներ են նախատեսվում Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար։
Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել
- 10.000 դրամ տուգանք՝ առանց վճարելու օգտվելու համար,
- 15.000 դրամ՝ վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի՝ նշված ծառայություններից օգտվելու համար,
- 3000 դրամ՝ վճարման կրիչ ունենալու և տրանսպորտային միջոցում առանց վավերացում կատարելու օգտվելու համար:
Նախագծերի փաթեթը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով։