Հասարակություն

Փորձում եք տպավորություն ստեղծել, որ սարսափազդու նախագիծ է. Հերիքնազ Տիգրանյան

Փորձում են տպավորություն ստեղծել, որ սա մի սարսափազդու նախագիծ է՝ քաղաքացիներին տուգանելուն միտված. ԱԺ-ում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ 

Նրա խոսքով՝ ընդդիմության հարցերից հասկացել է, որ ուղղակի նախագիծը չեն կարդացել։

«Երբ հռետորական հարց է հնչեցվում՝ երբ որոշեցիք քաղաքացուն դարձնել տուգանքի մատերիալ. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ընդունվել է 1985 թվականին։ Դեռ ՍՍՀՄ ժամանակ եղել է պատասխանատվություն երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար։ Մենք ընդամենն ավելացնում ենք նոր հոդված, որը վերաբերում է միջքաղաքային տրանսպորտից անտոմս երթևեկելուն, և՝ շատ ավելի ցածր տուգանքի շեմով։ Որ ասում եք՝ ինչով եք պատժում, ընդամենը վարչական տուգանք՝ 10 հազար դրամ»,- ասել է Տիգրանյանը։