ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են.
«2025 թվականի հուլիսի 1-ից դեպի ճամփորդելու համար Շենգենյան վիզայի կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին առաջարկում ենք դիմումների ընդունման լավարկված ծառայություն՝ TLS Contact ընկերության միջոցով։ Այդպիսով 2025 թվականի հուլիսի 1-ից կդադարեցվի Գերմանիայի դեսպանությունում անձամբ հարցազրույցի ներկայանալու կարգը։ Դրա փոխարեն Դուք Ձեր դիմումները կարող եք հանձնել ժամանակակից, նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված կենտրոնում։ Կենտրոնի աշխատակիցները ուրախությամբ կսպասեն Ձեր այցին։
Ստորև ամփոփ ներկայացնում ենք ամենակարևոր տեղեկությունները․
TLS Contact-ը -ում միակ գործակալությունն է, որը վիզայի դիմումներ է ընդունում հատուկ պատվերով։ TLS Contact-ը Շենգենյան վիզայի դիմումներ է ընդունում նաև դեպի Շվեդիա, Բելգիա կամ Լյուքսեմբուրգ ճամփորդությունների համար
Դեսպանությունը և TLS Contact ընկերությունը չեն համագործակցում Հայաստանում որևէ ճամփորդական գործակալության հետ։
TLS Contact-ը պատասխանատու է դիմումների և կից փաստաթղթերի ընդունման համար, որոնք նա փոխանցում է դեսպանությանը։ Վիզա տրամադրելու որոշումը, ինչպես և նախկինում, կայացնում է միմիայն դեսպանությունը՝ ղեկավարվելով եվրոպական համընդհանուր կարգավորումներով՝ Վիզայի կոդեքսով, և Հայաստանի հետ «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրով»։ Ձեր անձնագիրը Դուք հետ կստանաք TLS Contact-ից։
Եթե Դուք արդեն հերթագրված եք դեսպանության Շենգենյան վիզայի սպասելացուցակում, ապա կարիք չկա որևէ բան ձեռնարկելու, քանի որ TLS Contact-ը կապ կհաստատի Ձեզ հետ։
Այս փոփոխությունները չեն վերաբերում երկարատև կացության, օրինակ՝ Գերմանիայում ուսանելու կամ ընտանիքի վերամիավորման համար տրվող Ազգային վիզաներին։ Ազգային վիզայի դիմումները հետայսու ևս ընդունելու է Գերմանիայի դեսպանությունը»։