Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է, որքան էլ գեղեցիկ ձևակերպումներով փորձեք փաթեթավորել. հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա հետաքրքրվել է՝ ինչու հենց հիմա առաջացավ նման նախագծեր, մասնավորապես, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ բերելու և դրանք 24-ժամյա ռեժիմով քննարկելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ այս նստաշրջանում քննարկվելու է ՀԷՑ-ի պետականացման մասին նախագիծը։