ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե ընդդիմադիր գործընկերները մանիպուլյացիայի իրենց վարպետությունն ի ցույց դրեցին։
Նա նշեց, որ ճիշտ չէ թեզը, թե Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանելու մասին արած հայտարարության համար է հետապնդվում։ Ըստ նրա, Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել «մենք մեր ձևով կմիջամտենք» արտահայտությնա համար։
Հաջորդ պնդումը, թե նախագիծը բերվել է Կարապետյանի հայտարարության համար, ևս ճիտշ չէ։ Նա հիշեցրեց վարչապետի ՀԷՑ-ի եհտ կապված մայիսին տված հանձնարակականը՝ ՏԿԵ նախարարին։ Ըստ Ռուբինյանի, այդ հանձնարականից հետո էլ Կարապետյանն արել է իր հայտարարությունը։ «Ժողովուրդ ջան, քաղաքական հայտարարություններ բոլորն ազատ են անելու, խոսքը քաղաքական հայտարարությունների մասին չէ, խոսքը ապաքաղաքական հայտարարությունների մասին է, որ կարող են պարունակել քրեական հանցագործությունների տարրեր»,- ասել է նա։
«Դուք պաշտպանում եք ահաբեկչական ձեր գործընկերներին, բայց գնացքը գնացել է»,- ասաց նա։