Հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի ավտոմեքենաների կայանատեղիում, որի արդյունքում այրվել է մի քանի կայանած մեքենա, հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը։
Նշվում է, որ հրդեհի պատճառը շենքի բնակիչներից մեկի կողմից առանց համապատասխան թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայանի տեղադրումն է, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, առաջացել է կարճ միացում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է իր բաժանորդներին սեփական նախաձեռնությամբ չիրականացնել անօրինական գործողություններ, որոնք կարող են հանգեցնել անվտանգության կանոնների խախտման և նման հետևանքների։
«Ցանկացած նոր միացման դեպքում անհրաժեշտ է սահմանված կարգով դիմել Ընկերությանը՝ համապատասխան տեխնիկական պայման ստանալու և անհրաժեշտ միացումներ կատարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։