Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։
Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։
Հունիսի 29-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտաներել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
«Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։
Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։