Հասարակություն

ՀԷՑ-ը կպայքարի ազգայնացման դեմ․ տնօրեն

ՀԷՑ-ը պատրաստվում է պայքարել ընկերության ազգայնացման գործընթացի դեմ բոլոր իրավական ճանապարհներով. ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։  

«Մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, «առանց կանոնների մարտի» ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական հնարավորություններն սպառենք, կգործենք միջազգային կազմակերպությունների, մեր գործընկերների հետ։ Շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից։ Հավատացեք՝ շատ լուրջ է լինելու պայքարը»,- ասել է Ղազինյանը։  

Նա նաև նշել է, որ վերջին տարիներին սակագնի բաձրացումը զսպել են կորուստների նվազեցմամբ։  

«2016 թվականից սկսած 4,8 դրամով է թանկացել հոսանքի սակագինը, որի մեջ ՀԷՑ-ի մասը 0 դրամ է։ Ինչքան թանկացել է հոսանքը, ՀԷՑ-ն այդտեղ որևէ բաժին չունի, 2016 թվականից հետո ՀԷՑ-ի նախաձեռնություն երբեք չի եղել՝ սակագին բարձրացնելու։ Սակագնի մեջ մտնում է արտադրող, բաշխող… այդ 4,8 դրամը որ թանկացել է, թանկացել է իրենց համար, ոչ՝ մեզ համար»,- ասել է նա։