Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 1-ին, 4-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։