Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հունիսի 1-29 ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։
Երեկ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպեցի Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»։